Misplaced Pages

User talk:Անի Ալավերդեան

Article snapshot taken from Wikipedia with creative commons attribution-sharealike license. Give it a read and then ask your questions in the chat. We can research this topic together.

Welcome

Hello Անի Ալավերդեան and welcome to Misplaced Pages! We appreciate encyclopedic contributions, but some of your contributions, such as the ones to Basal-cell carcinoma, do not conform to our policies. For more information on this, see Misplaced Pages's policies on vandalism and limits on acceptable additions. If you'd like to experiment with the wiki's syntax, please do so in the sandbox (but beware that the contents of the sandbox are deleted frequently) rather than in articles.

If you still have questions, there is a new contributors' help page, or you can click here to ask for help on your talk page, and a volunteer should respond shortly. You may also find the following pages useful for a general introduction to Misplaced Pages.

I hope you enjoy editing and being a Wikipedian! Please sign your name on talk pages using four tildes (~~~~); this will automatically produce your name and the date. Feel free to write a note on the bottom of my talk page if you want to get in touch with me. Again, welcome! THEFlint Shrubwood (talk) 16:01, 18 April 2019 (UTC)

April 2019

Information icon Hello, I'm KylieTastic. An edit that you recently made to Basal-cell carcinoma seemed to be a test and has been removed. If you want to practice editing, please use the sandbox. If you think a mistake was made, or if you have any questions, you can leave me a message on my talk page. Thanks! KylieTastic (talk) 16:58, 18 April 2019 (UTC)

Text

I beleive you want to put this text on a different language version of Misplaced Pages... Let me know if you need help. Best Doc James (talk · contribs · email) 18:56, 18 April 2019 (UTC)

Here

Բազալ բջջային քաղցկեղ (ԲԲՔ) նաև բազալ բջջային կարցինոմա, մաշկի մաշկի քաղցկեղի ամենատարածված տիպն է։ Այն հաճախ ի հայտ է գալիս, որպես մաշկից բարձր, անցավ մակերես՝ վրան մանր արյունատար անոթներ կամ այն կարող է բարձրացած, խոցոտումով շրջանի տեսքով լինել։ Բազալ բջջային քաղցկեղը դանդաղ է աճում, կարող է վնասել իր շուջը գտնվող հյուսվածքը, բայց այնուամենայնիվ քիչ հավանական է, որ այն դեպի մաշկի հեռակա մակերեսներ կտարածվի կամ մահվան կհանգեցնի։

Ռիսկի գործոններն ընդգրկում են ուլտրամանուշակագույն լույսը, մաշկի բաց գունավորումը, ճառագայթային թերապիան, արսենիումի երկարատև ազդեցությունը և թույլ իմունային համակարգը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը հատկապես մանկական տարիքում է վտանգավոր։ Արհեստական արևայրուքը ուտրամանուշակագույն ճառագայթման մյուս տարածված աղբյուրն է։ Հաճախ ախտորոշումը մաշկի զննումից է կախված, որը հյուսվածքի բիոպսիայով է հաստատվում։

Դեռ պարզ չէ, թե արևային քսուքներն արդյո՞ք ազդում են բազալ բջջային քաղցկեղի ռիսկի վրա։ Սովորաբար բուժումը ԲԲՔ–ի՝ վիրահատական եղանակով հեռացումն է։ Եթե քաղցկեղը փոքր է, այն կարող է հասարակ վիրահատական միջամտություն լինել, այլապես Մոհսի վիրահատությունն է խորհուրդ տրվում։ Այլ տարբերակները կարող են ընդգրկել կրիովիրաբուժությունը, տեղային քիմիոթերապիան, լազերային վիրահատությունը կամ իմիքվիմոդի կիրառումը։ Հազվագյուտ դեպքերում, երբ պրոցեսի տարածում է լինում քիմիոթերապիա կամ թարգեթային թերապիա կարող են կիրառվել։

Համաշխարհային մակարդակով բազալ բջջային քաղցկեղը բոլոր քաղցկեղների առնվազն 32%–ն է կազմում։ Բացի մելանոմայից՝ մաշկային մյուս քաղցկեղների շուրջ 80%–ը բազալ բջջային քաղցկեղն է գրավում։ Միացյալ Նահանգներում սպիտակամորթ տղամարդկանց մոտավորապես 35%–ը և կանանց 25%–ը իրենց կյանքի ինչ–որ շրջանում հիվանդանում են ԲԲՔ–ով։

Նշաններ և ախտանիշներ

Բազալ բջջային կարցինոմա ունեցող անհատների շրջանում սովորաբար այն ներկայանում է մաշկի փայլուն, մարգարտանման հանգույցների տեսքով։ Այնուամենայնիվ, մակերեսային բազալ բջջային քաղցկեղը կարող է էկզեմայի նմանվող կարմիր բծերի ձևով հանդես գալ։ Ինֆիլտրատիվ կամ սպիացող բազալ բջջային քաղցկեղը կարող է խիտ կամ սպիական հյուսվածքի պես լինել, որն առանց շոշափելու կամ մաշկի բիոպսիա կատարելու դժվարացնում է ախտորոշումը։ Հաճախ դժվար է լինում բազալ բջջային քաղցկեղը վիզուալ ձևով ճանաչել և տարբերակել ակնեի սպիից, ակտինային էլաստոզից և վերջին շրջանում ի հայտ եկած կրիոդեստրուկցիոն բորբոքումից

Պատճառ

Բազալ բջջային կարցինոմաների մոտավորապես երկու երրորդը հանդիպում է մարմնի բաց, արևի ճառագայթների ազդեցությանը ենթարկվող մասերում։ Բազալ բջջային քաղցկեղի մեկ երրորդը մարմնի այն մասերում է, որոնք արևի լույսի ազդեցությունը չեն կրում, որն ընդգծում է ժառանգական նախատրամադրվածության կարևորությունը։

Ախտաֆիզիոլոգիա

See also: Վիճակներ, որոնք ասոցացվում են մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի բարձր ռիսկին

Ներկայումս համարվում է, որ բազալ բջջային կարցինոման ֆոլիկուլոճարպաապոկրին ծիլից (հայտնի է նաև որպես տրիխոբլաստ) է ծագում։ Տրիխոբլաստային կարցինոմայից՝ տրիխոբլաստոմայի հազվագյուտ չարորակ ձև, տարբերակիչ ախտորոշում կատարելը կարող է դժվար լինել։ Այլ կերպ, մի փաստարկ է, որ բազալ բջջային կարցինոման տրիխոբլաստային կարցինոմա է։ Արևի գերազդեցությունը բերում է թիմինի դիմերների առաջացման՝ ԴՆԹ–ի վնասման տարատեսակ է։ Մինչ ԴՆԹ–ի վերականգնումը հեռացնում է ուլտրամանուշակագույն ճառագաթներով հարուցված վնասման մեծ մասը, սակայն ոչ բոլոր խաչաձև կապերն են «կտրվում»։ Դրա համար էլ ԴՆԹ–ի ամբողջական վնասումը մուտացիաների է հանգեցնում։ Արևի լույսի ազդեցությանը ենթարկվելը մուտագենեզից զատ՝ ընկճում է տեղային իմուն համակարգը, որը հնարավոր է որոշ քաղցկեղային բջիջների նկատմամբ իմունային հսկողությունը նվազեցնի։

Բազալ բջջային կարցինոմաները հաճախ կարող են մաշկի այլ վնասվածքների հետ ևս առնչվել, ինչպես օրինակ՝ ակտինային կերատոզի, սեբորեային կերատոզի, էպիթելաբջջային կարցիոմայի։ Դեպքերի փոքր մասում, բազալ բջջային կարցինոմա զարգանում է նաև բազալ բջջային նևուսի համախտանիշի կամ Գորլինի համախտանիշի արդյունքում, որը նույնպես բնորոշվում է ծնոտների կերատոցիստային օդոնտեգեն ուռուցքներով, ափային կամ ներբանային (ոտնաթաթի տակը) փոսիկներով, ուղեղի մանգաղի կրակալմամբ (ուղեղի կենտրոնական գծի վրա) և կողերի անոմալիաներով։ Այս համախտանիշի պատճառը PTCH1–ում ուռուցքի սուպրեսոր գենի մուտացիան է՝ տեղակայված է 9q22.3 քրոմոսոմում, որն արգելակում է Հեդջհոգի կամ ոզնու ազդանշանային ուղին։ SMO գենի մուտացիան ևս (առկա է նաև Հեդջհոգի ազդանշանային ուղում) բազալ բջջային կարցինոմա է առաջացնում։ ]

Ախտորոշում

Բազալ բջջային քաղցկեղ ախտորոշելիս հյուսվածաախտաբանական քննության համար մաշկի բիոպսիա է վերցվում։ Ամենատարածված մեթոդը տեղային անզգայացման տակ իրականացվող shave բիոպսիան է։ Բազալ բջջային քաղցկեղներից շատերը կարող են կլինիկորեն ախտորոշվել, բայցևայնպես, մյուս տարբերակների՝ բարորակ վնասվածքներից (ներմաշկային խալեր, սեբացեոմաներ, ֆիբրոզ պապուլաներ, ակնեի սպիները՝ վաղ շրջանում, հիպերտրոֆիկ սպիացումներ) տարբերակելը կարող է շատ դժվար լինել։

Դասակարգում

Բազալ բջջային քաղցկեղը ըստ աճի կարող ենք բաժանել երեք խմբի՝

1.Մակերեսսաին բազալ բջջային քաղցկեղ– հնում՝ քաղցկեղ տեղում ԲԲՔ էր համարվում, բնորոշվում է նեոպլաստիկ բազալ բջիջների մակերեսային պրոլիֆերացիայով։ Ուռուցքն ընդհանուր առմամբ պատասխանում է օրինակ՝ իմիքվիմոդով կամ ֆլյուորուրոուրացիլով տեղային քիմիոթերապիային։

2․Ինֆիլտրատիվ կամ ներսփռանքային բազալ բջջային քաղցկեղ– նաև սկերոզացվող կամ մանրահանգուցային քաղցկեղ է համարվում, շատ դժվար է բուժել պահապանողակաան մեթոդներով, քանի որ այն մաշկի ավելի խորը շերտերը թափածակելու հակում ունի։

3.Հանգուցային բազալ բջջային քաղցկեղ– ներառում է բազալ բջջային քաղցկեղի մյուս դասերը։ Ոչ հազվադեպ միևնույն ուռուցքում հանդիպում են հետերոգեն ձևաբանական տարրեր։

Հյուսվածաախտաբանական դասակարգում

Հյուսվածաախտաբանական դասակարգումն ընդգրկում է՝

  • Հանգուցային բազալ բջջային քաղցկեղ (հայտնի է որպես դասական բազալ բջջային քաղցկեղ)–ամենից հաճախ հանդիպում է պարանոցի և գլխի բաց տեղամասերում։
  • Բշտային բազալ բջջային քաղցկեղ– ձևաբանորեն բնորոշվում է գմբեթաձև, կապտագորշավուն բշտային հանգույցներով։
  • Սպիական բազալ բջջային քաղցկեղ– սկլերոզացնող բազալ բջջային կարցինոմա ագրեսիվ տարբերակ կլինիկական և հյուսվածաբանական տեսքով։
  • Ինֆիլտրատիվ կամ ներսփռանքային բազալ բջջային կարցինոմա– ագրեսիվ տիպ է, որը բնորոշվում է խորը ինֆիլտրացիայով։
  • Մանրահանգուցավոր բազալ բջջային քաղցկեղ– բնորոշվում է մանրհանգուցային աճի նկարագրով։
  • Մակերեսային բազալ բջջային քաղկեղ– հայտնի է որպես բազմակենտրոն բազալ բջջային քաղցկեղ։ Ավելի շատ հանդիպում է իրանի վրա՝ էրիթեմատող բծերի տեսքով։
  • Գունակավորված բազալ բջջային քաղցկեղ՝ աճող մելանիզացիայով։ Չինացիների մոտ ամբողջ բազալ բջջային քաղցկեղների շուրջ 80%–ը գունակավորված է, մինչդեռ սպիտակամորթների մոտ այս ենթատիպը տարածված չէ։
  • Դեմքի մաշկային քաղցկեղ (հայտնի է նաև «Ջեքոբի խոց» անվամբ)– հանգուցային բազալ բջջային քաղցկեղով մաշկի մեծ վնասում է՝ կենտրոնական մեռուկացով։
  • Պինկուսի ֆիբրոէպիթելիոմա– հաճախ հանդիպում է իրանի ստորին մասում։։
  • Պոլիպոիդ բազալ բջջային քաղցկեղ– բնորոշվում է էկզոֆիտ աճ ունեցող հանգույցներով պոլիպանման գոյացություններով պարանոցի և գլխի հատվածում։
  • Ծակոտիանման բազալ բջջային քաղցկեղ– նման է մեծացած ծակոտու կամ աստղաձև փոսի։
  • Աբերանտ բազալ բջջային քաղցկեղ– բնորոշվում է բազալ բջջային կարցինոմայով՝ առանց ակնհայտ քաղցկեղածին գործոնի։ Հանդիպում է այնպիսի անսովոր տեղերում, ինչպիսիք են պտուկները, անութափոսը, շեքի շրջանը, ամորձապարկը, հեշտոցը։

Տես նաև՝ բազալ բջջային քաղցկեղ

Կանխարգելում

Բազալ բջջային քաղցկեղը մաշկի քաղցկեղ է և հանդիպում է ընտանեկան պատմությում քաղցկեղի այդ տեսակն ունեցող բաց գույնի մաշկ ունեցող անձանց մոտ։ Արևի ճառագայթները երկու երրորդ դեպքերում գործարկող գործոն են, հետևաբար՝ բժիշկները խորհուրդ են տալիս արևապաշտպան միջոցներից գոնե SPF 30–ի կիրառումը։ Կոխրանի գրախոսության համաձայն, հետազոտվել է արևային պաշտպանության դերը (միայն արևապաշտպան միջոցների) բազալ բջջային կարցինոմայի կամ մաշկային էպիթելիալ քաղցկեղի զարգացման կանխարգելման գործում։ Այն արևապաշտպան միջոցների՝ կերատինոցիտներից ծագած այս քաղցկեղից մաշկն արդյունավետորեն պաշտպանելու վերաբերյալ անբավարար ապացույցներ է հայտնաբերել։ Գրախոսությունը վերջնականապես հաստատեց, որ այս արդյունքների հավաստիությունը ցածր է, սակայն ապագա վկայությունները կարող են փոփոխել այս եզրակացությունը։ Մեկ երրորդը հանդիպում է մարմնի՝ արևի ազդեցությունը չկրող մասերում։ Այսպիսով՝ ախտածագումը շատ ավելի համալիր է, քան միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ինչպես այս դեպքում է քննարկվել։

Այնպիսի քիմիոթերապևտիկ ագենտի կիրառումն, ինչպիսին 5-ֆլյուրոուրացիլը կամ իմիքվիմոդն է կարող են կանխարգելել մաշկի քաղցկեղի զարգացումը։ Այն սովորաբար խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր ենթարկվել են լայնածավալ արևային վնասման, բազմաքանակ մաշկի քաղցկեղների պատմություն կամ քաղցկեղի չզարգացած ձևեր ունեն (այսինքն՝ արևային կերատոզ)։ Յուրաքանչյուր 2–3 տարին սրա կիրառումը կրկնել նպաստում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը։

Բուժում

Հետևյալ մեթոդները կիրառվում են բազալ բջջային քաղցկեղի (ԲԲՔ) բուժման մեջ։

Վիրաբուժություն

Ստանդարտ վիրաբուժական հեռացում

Սա կարող է սառեցրած հյուսվածաբանական կտրվածք կամ պարաֆինում ներագուցված ֆիքսված ախտաբանական հյուսվածք լինել։ Դա նախընտրելի մեթոդ է բազալ բջջային քաղցկեղի շատ տարատեսակներ հեռացնելու համար։ Դերմատոսկոպը կարող է փորձված վիրաբույժին օգնել ճշգրիտ կերպով հաստատել նշմարվող ուռուցքը, որն անզեն աչքով կարելի է չնկատել։


Բուժման ցուցանիշը անկախ նրանից, թե հիվանդին ընդհանուր վիրաբույժը, օտոլարինգոլոգը, գլխի ու պարանոցի վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը, թե մաշկաբանը կվարի, ամբողջապես կախված են վիրաբուժական եզրից։ Ինչքան նեղ է վիրաբուժական եզրը (հեռացվող մաշկը, որն ազատ է տեսանելի ուռուցքից) այնքան բարձր է քաղցկեղի կրկնման հաճախականությունը։ Եթե փոքր ուռուցքից 4 մմ (մինչև 6 մմ) կամ 6 մմից ավելի մեծ ազատ վիրաբուժական եզր է ստացվում, ապա ուռուցքի բուժման հավանականությունը շատ բարձր է՝ 95% կամ ավելի։ Այնուամենայնիվ, շատ բժիշկներ կոսմետիկ պատճառներով վերցնում են շատ փոքր վիրաբուժական սահման՝ 1–2 մմ, հատկապես, երբ հիվանդի դեմքն են վիրահատում։ Նմանօրինակ դեպքում, ախտաբանության զեկույցը ցույց է տվել, որ սահմնանների՝ մնացորդային ուռուցքից ազատ լինելը հաճախ ճշգրիտ չի լինում և ախտադարձերի հաճախականությունը բավականաչափ բարձր է (մինչև 38%)։

Ստանդարտ վիրահատական հեռացման թերությունը դեմքին և մասնավորապես կոպերի շուրջը, քթին և դեմքի գոյացություններում տեղակայված բազալ բջջային քաղցկեղի՝ ախտադարձի բարձր հաճախականությունն է։ Աչքի շուրջը տեղակայված բազալ բջջային քաղցկեղը բուժելու համար հստակ մոտեցում գոյություն չունի։ Ուռուցքաբանության միջազգային ցանցի հրապարակման 38–րդ էջի դիագրամը ցույց է տալիս, որ այտից ու ճակատի վերին մասից հեռացված ուռուցքները կրկնվելու բարձր ռիսկ ունեն։ Դեմքի վրա կամ վերջին շրջանում իրականացրած վիրահատությունից հետո կրկնված բազալ բջջային քաղցկեղը պահանջում է ահտուկ վերահսկողություն՝ սառած կտրվածքի հյուսվածաբանական քննության (մեթոդներից մեկը Մոհսի վիրահատությունն է) օգտագործումը անհրաժեշտ է հատուկ հսկվող վերամշակում մշակումով (ԵԱՇԾԽԳ– Եզրի՝ ամբողջական շրջագծային, ծայրամասային և խորը գնահատական) սառած կտրվածքի հյուսվածաբանական քննության (մեթոդներից մեկը Մոհսի վիրահատությունն է) օգտագործումը։

Վիրաբուժական եզրը հսկվում է սառեցրած կտրվածքի հյուսվածաբանական քննությամբ, վիրաբույժը կարող է բուժման բարձր և ախտադարձի ցածր հաճախականության հասնել հենց քաղցկեղի հեռացման միևնույն օրը։ Այնուամենայնիվ, ստանդարտ եղանակով իրականացվող շատ հեռացումներ կատարվում են պլաստիկ վիրաբույժի օգնությամբ կամ մաշկաբանի աշխատասենյակում, հետո ուղարկվում են լաբորատորիա մշակման ստանդարտ «հաց կտրելու» մեթոդով մշակում։ Այս մեթոդի օգնությամբ հավանական է, որ վիրաբուժական եզրի մինչև 5%–ը կքննվի, այսպես՝ հյուսվածքի ամեն շերտը 6 միկրոմետր հաստություն ունի, մոտավորապես 3– 4 հաջորդական շերտեր են ստացվում մեկ կտրվածքի ընթացքում և միայն 3–4 կտրվածք է արվում մեկ նմուշի ժամանակ (տես՝ հղման 2–րդ պատկերը)։

Երբ կասկած կա, հիվանդը կարող է պահանջել, որ կամ Մոհսի վիրահատությունը կամ սառեցրած հյուսվածաբանական կտրվածքը կամ եզրի հսկման կամ բազմակի բարակ հաց կտրելը կիրառվի դեմքի ուռուցքի դեմ պայքարելիս։ Մշակող պաթոլոգը սառեցրած կտրվածքի նմուշը պետք է կտրի մի քանի մասերի, որպեսզի նվազեցնի սխալ բացասական պատասխանի հավանականությունը։ Կամ մեկը պետք է սովորական մշակի հյուսվածքը կիրառելով մեթոդը մոտարկեով Մոհսի մեթոծելի են, երբ խոսքը վերաբերում է դը (նկարագրված է շատ հյուսվածաախտաբանական ձեռնարկներում կամ նկարագրված է այս հղման մեջ) սառեցրած կտրվածքը մշակելու ընթացքում։ Դժբախտաբար, երբ խոսքը վերաբերում է սառեցրած կտրվածքներին,այս մեթոդները դժվար իրագործելի են՝ դրանց վերամշակումը շատ հոգնեցուցիչ է։ Երբ սառեցրած կտրվածք չի կիրառվում, մինչև հիվանդին ուռուցքի հետադիմելու կամ նեղ վիրահատական եզրի մասին տեղեկացնելը վիրաբույժը պետք է մեկ շաբաթ կամ ավել սպասի։ Երկրորդ վիրահատությունն իրականացվում է մնացորդային կամ հետագա մնացորդային ուռուցքը հեռացնելու համար՝ հենց որ վիրաբույժը վիրաբուժական ախտաբանության զեկույցում հիվանդին դրական կամ նեղ վիրաբուժական սահմանի մասին տեղեկացնում է։

Ռանդոմիզացված կլինիկական հետազոտությունների մետաանալիզը վիրահատական եղանակը որպես մաշկի բազալ բջջային քաղցկեղի բուժման ամենաարդյունավետ եղանակ է համարում։ Աչքի բազալ բջջային քաղցկեղի համար դեռ որևէ հստակ հետազոտություն չկա, որը համեմատի Մոհսի միկրոգրաֆիկ վիրահատությունն ու վիրահատական բացազատումը։

Կրիովիրաբուժություն

Կրիովիրաբուժությունը մաշկի քաղցկեղների բուժման հին եղանակ է։ Երբ ջերմաստիճանային պրոբան և կրիոթերապիայի գործիքները ճիշտ են կիրառվում,ապա կարող է բուժումը շատ լավ ցուցանիշ կարող է ունենալ։ Թերությունները ներառում են սահմանի անբավարար հսկողությունը, հյուսվածքի մեռուկը, անցանկալի կողմնակի էֆեկտների կամ անբավարար բուժման և երկարատև։ Ընդհանուր առմամբ, բավարար տվյալներ կան ըստ որոնց կրիովիրաբությունը բուժման ցանկալի մեթոդ է։ Որևէ հետազոտություն չկա, այլ մեթոդների՝ մասնավորապես Մոհսի վիրահատության, բացազատման կամ էլեկտրոչորացման հետ կիրովիրաբուժությունը համեմատելու և կյուրետաժը և չկա եզրակացություն կարող է արվի կրիովիրահատության ավելի էֆեկտիվ լինելու այլ մեթոդների համեմատությամբ։ Նաև, որևէ վկայություն չկա, թե արդյոք վերքերը կրիովիրահատությունից առաջ կյուրետ անելը ազդում է բուժման էֆեկտի վրա։ Մի քանի ձեռնարկներ են հրատարակվել և որոշ բժիշկներ դեռ ընդունում են բուժումը որոշ հիվանդների դեպքում։

էլեկտրոչորացում և կյուրետաժ

էլեկտրոչորացում և կյուրետաժ (հայտնի է նաև որպես կյուրետաժ և խարանում, հասարակ կյուրետաժ) իրականցվում է կիսաշրջնաձև դանակ կամ կյուրետ օգտագործելով քերելով հեռացնելով փափուկ ուռուցքը։ Այնուհետ մաշկը այրում ենք էլեկտրական հոսանքով։ Այս գործողության հետևանքով մաշկը փափկում է, որը թույլ է տալիս որպեսզի դանակն ավելի խորը կտրի մյուս շերտի հետ։ Այս ցիկլը, ապահով սահման կյուրետաժի նորմալ մաշկ տեսանելի ուռուցքի հետ։ Այս ցիկլը կրկնում են 3–5 անգամ և ազատ մաշկի եզրը բուժում են 4–6 մմ։ Բուժման ցուցանիշը մեծապես կախված է այն իրկանացնողից և կախված է նաև ուռուցքի չափից և տիպից։ Ինֆիլտրատիվ կամ սկլերոզացվող բազալ բջային քաղցկեղն վերոնշյալ եղանակով կարող է դժվար հեռացվել։ Սովորաբար այս մեթոդը կիրառվում է մարմնի (իրան)՝ կոսմետիկ տեսանկյունից անկարևոր մասերում։ Որոշ բժիշկներ կարծում են, որ 70 տարեկանից մեծ հիվանդների՝ դեմքի շրջանում էլեկտրոչորացման և կյուրետաժի կիրառումը ընդունելի է։ Այնուամենայնիվ, կյանքի տևողության աճի մասին օբյեկտիվ կրիտերիա չի կարող հաստատվել։ Բուժման ցուցանիշը կարող է տատանվել, կախված՝ մեթոդի ագրեսիվությունից և ազատ սահմանից։ Որոշ ադվոկատ կյուրետաժներ միայնակ առանց էլեկտրեչորացման և նոււյն բուժման ցուցանիշի։

Քիմիոթերապիա

Մակերեսային քաղցկեղներից որոշները պատասխանում են 5–ֆլյուորուրացիլով տեղային թերապիային՝ քիմիոթերապևտիկ ագենտ։ Հաղորդվում է, որ 5%–անոց իմիքվիմոդի քսուքի շաբաթական հինգ անգամյա տեղային կիրառումը վեց շաբաթ տևողությամբ կրիառումը 70–90% յին ունի մեղմելու և նույնիսկ վերացնելու բազալ բջջային քաղցկեղը։ Եվ 5–ֆլյուորուրացիը, և իմիքվիմոդը ստացել են Սննդի և դեղերի վերահսկողության կենտրոնի հաստատումը ու մակերեսային բազալ բջջային փոքր կարցինոմայի բուժման համար իմիքվիմոդի տեղային կիրառումը հաստատվել է Դեղերի եվրոպական գործակալության կողմից։ Հաղորդվում է նաև ինվազիվ բազալ բջջային կարցինոմայի վրա իմիքվիմոդի կրառումը։ Իմիքվիմոդը կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ՝ կարցինոմայի չափերը փոքրացնելու համար։ Այս բուժումից կարելի է հսկա բորբոքում ակնկալել։ Հաճախ մնացորդային մակերեսային բազալ բջջային կարցինոման հեռացնելու համար ինվազիվ մասը հեռացնելու համար իրականացված Մոհսի վիրահատությանը քիմիոթերապիան է հետևում։ Որոշ մասնագետներ քաղցկեղի մակերեսային մասը հեռացնելու համար խորհուրդ են տալիս իմիքվիմոդը Մոհսի վիրահատությունից հետո կիրառել։ Մնացորդային մակերեսային ուռուցքը միայն վիրաբուժական եղանակով հեռացնելը կարող է բերել մեծ և ուշ լավացող վիրահատական դեֆեկտների առաջացմանը։ Ոմանք վիրահատությունից հետո մինչև իմիքվիմոդի կամ 5-ֆլուրոուրացիլի կիրառումը հաճախ մի ամիս կամ ավելի սպասում են, որպեսզի համոզվեն, որ վիրահատական վերքը ադեկվատ կերպով ապաքինվել է։ Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս առաջին հերթին կյուրետաժ կիրառել՝ քիմիոթերապիայով ուղեկցվող։ Այս փորձարարական պրոցեդուրաները ստանդարտ բուժման մեջ չեն մտնում։ 2008 թվականին հետազոտություները հաղորդեցին, որ իմիքվիմոդի տեղային կիրառումը առաջնային մակերեսային բազալ բջջային կարցինոմաների բուժման համար արդյունավետ է, սակայն հնարավոր է դեր ունենա նաև առաջնային հանգուցային բազալ բջջային կարցինոմայի բուժման դեպքում։

2012 թվականին հաստատվել է բազալ բջջային քաղցկեղի պրոգրեսիվող ձևի դեպքում կիրառելի է վիսմոդեգիբը։

Իմունոթերապիա

Իմունոթերապիայի ոլորտում իրականացված հետազոտություններն առաջարկում են բուժման ընացքում կիրառել Euphorbia peplus–ը՝ սովորական մելախոտ, որը կարող է էֆեկտիվ լինել։ Ավստրալական Փեփլին բիոդեղագործական ընկերությունը զարգացրել է սա, որպես բազալ բջջային կարցինոմայի տեղային բուժման մեթոդ։ Իմիքվիմոդը իմունոթերապևտիկ պրեպարատ է, սակայն այստեղ որպես քիմիոթերապևտիկ դեղամիջոց է նշված։

Ճառագայթում

Ճառագայթային թերապիան կարող է իրագործվել կամ որպես արտաքին ճառագայթային թերապիա, կամ որպես բրախիթերապիա (ներքին ռադիոթերապիա)։ Չնայած ռադիոթերապիան ընդհանուր առմամբ օգտագործվում է ծեր հիվանդների դեպքում, ովքեր չեն վիրահատվում, այն նաև կիրառվում է այն դեպքերում, երբ վիրահատական բացազատումը կամ դժվար վերականգնելի է կամ այլանդակող (հատկապես քթի ծայրին և թևերին)։ Ճառագայթային բուժումը հաճախ մինչև 5 այցելությունից մինչև 25 և ավելի է տևում։ Սովորաբար, ինչքան շատ քիմիոթերապևտիկ այցելություններ են ծրագրվում, հյուսվածքները այդքան քիչ բարդություններ են կրում կամ վնասվում։ Ռադիաթերապիան կարող է օգտակար լինել նաև այն դեպքում, եթե վիրահատական բացազատումը ամբողջապես չի կատարվել, կամ եթե վիրահատութայն ընթացքում կատարված ախտաբանական քննությունը կրկնության բարձր ռիսկի է ենթադրել, օրինակ՝ եթե նյարդերն են ներգրավվել: Բուժման հավանականությունը փոքր ուռուցքի համար կարող է 95% լինել և խոշոր ուռուցքների համար՝ 95%: Սովորաբար, ճառագայթումից հետո կրկնված ուռուցքները վիրահատությամբ ու առանց ճառագայթման են բուժվում։ Հետագա ճառագայթային բուժումը ապագայում վնասում է նորմալ հյուսվածքները, եւ ուռուցքն էլ կարող է դիմակայել ճառագայթմանը: Ռադիացիոն թերապիան կարող է հակացուցված լինել նեւոիդային բազալ բջջային քաղցկեղի համախտանիշի բուժման դեպքում: Ռանդոմիզացված հետազոտությունների մետաանալիզը հաղորդեց, որ ճառագայթային թերապիան ԲԲՔ–ի ամենաարդյունավետ բուժման մեթոդներից մեկն է։ 2008 թվականին հետազոտությունը հրապարակեց, որ ճառագայթային թերապիան առաջնային բազալ բջջային կարցինոմայի և հետադարձ բազալ բջջային կարցինոմայի դեպքում հատուկ է, բայց հատուկ չէ վերջին ճառագայթային բուժումից հետո ախտադարձված բազալ բջջային քաղցկեղի բուժմանը։

Ֆոտոդինամիկ թերապիա

Ֆոտոդինամիկ թերապիան (ՖՏԴ) բազալ բջջային կարցինոմայի բուժման բոլորովին նոր մոտեցում է, որն իրականացվում է թիրախ մասի վրա ֆոտոսենսիբիլիզատորների կիրառմամբ։ Երբ այս մոլեկուլները լույսի ազդեցությամբ ակտիվանում են, դրանք թունավոր են դառնում, ուստի՝ կազմաքանդում են թիրախային բջիջները։ Մեթիլ ամինոլևուլինատը 2001 թվականից սկսած Եվրոմիության կողմից որպես ֆոտոսենսիբիլզատոր է ընդունվել։ Այս թերապիան կիրառվում է նաև մաշկի քաղցկեղների այլ տիպերի դեպքում։ 2008 թվականին ըստ ուսումնասիրությունների հրապարակվեց, որ ֆոտոդինամիկ թերապիան առաջնային մակերեսային բազալ բջջային կարցինոմայի բուժման հուսալի ընտրություն է և խելամիտ՝ ցածր ռիսկի առաջնային հանգուցային բազալ բջջային քաղցկեղի համար, սակայն հարաբերականորեն վատ՝ բարձր ռիսկի վնասվածքների դեպքում։

Կանխատեսում

Կանխատեսումը բարենպաստ է, եթե բուժման համապատասխան մեթոդը կիրառվում է առաջնային բազալ բջջային քաղցկեղնի զարգացման վաղ շրջանում։ Կրկնված քաղցկեղներն ավելի դժվար բուժելի են և մեթոդներից ցանկացածի կիրառման դեպքում ախտադարձի բարձր հավանականություն կա։ Չնայած որ բազալ բջջային կարցինոման հազվադեպ է մետաստազավորվում, այն ինվազիայով տեղայնորեն աճում է և քայքայում շրջակա հյուսվածքները։ Քաղցկեղը կարող է ախտահարել կենսական կարևոր օրգանները, ինչպես օրինակ՝ նյարդերը և որպես արդյունք զգայության կամ շրջակա հյուսվածքների գործառական կորստի հանգեցնել կամ ավելի հազվադեպ՝ մահվան։ Դեպքերի մեծամասնությունում մինչև լուրջ բարդությունների ի հայտ գալը հիվանդները կարող են հաջողությամբ բուժվել։ Բուժման վերոնշյալ տարբերակների կիրառման դեպքում ախտադարձի հավանականությունը 50–ից տատանվում է մինչև 1 տոկոս կամ ավելի քիչ։

Համաճարակաբանություն

Բազալ բջջային կարցինոման բավականաչափ տարածված մաշկային քաղցկեղ է։ Այն ավելի շատ հանդիպում է համապատասխան ընտանեկան պատմություն, մաշկի բաց գունավորում ունեցողների շրջանում և աճում է հասարակածին մոտ կամ ավելի բարձրադիր շրջաններում գտնվելիս։ Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի մոտավորապես 800,000 նոր դեպքեր են արձանագրվում։ Կյանքի ընթացքում եվրոպեոիդների մինչև 30%–ի մոտ բազալ բջջային քաղցկեղ է զարգանում։ Կանադայում մաշկային ամենատարածված քաղցկեղը բազալ բջջային քացկեղն է (ինչպես նաև ախտորոշված քաղցկեղների մեկ երրորդը), յուրքանչյուր 7 մարդուց 1–ը կյանքի ընթացքում հիվանդանում է ԲԲՔ–ով։

Միացյալ Նահանգներում եվրոպեոիդ ռասայի 10 ներկայացուցիչներից մոտավորապես 3–ը կյանքի ընթացքում ունենում են բազալ բջջային քաղցկեղ։ Ուռուցքը զբաղեցնում է մաշկի ոչ մելանոմային քաղցկեղների մոտավորապես 70%–ը։ Բազալ բջջային կարցինոման ամբողջ դեպքերի 80%–ում ախտահարում է գլխի ու պարանոցի շրջանի մաշկը։ Բացի այդ, հայտնի է, որ վերջին տարիներին իրանի շրջանում տեղակայված բազալ բջջային քաղցկեղի աճ է նկատվում։

50 տարեկանից մեծ մարդկանց մոտ շատ սպորադիկ բազալ բջջային կարցինոմաներ ծագում են մաշկի՝ արևի ազդեցությանը ենթարկվող տեղամասերի փոքր մասում, չնայած ավելի երիտասարդ մարդիկ ևս կարող են ախտահարվել։ Բազմակի բազալ բջջային քաղցկեղի զարգացումը վաղ տարիքում կարող է նևոիդ բազալ բջջային կարցինոմայի համախտանիշի մասին վկայել, որը հայտնի է նաև Գորլինի համախտանիշ անունով։

Ծանոթագրություններ

  1. ^ Gandhi SA, Kampp J (November 2015). "Skin Cancer Epidemiology, Detection, and Management". The Medical Clinics of North America. 99 (6): 1323–35. doi:10.1016/j.mcna.2015.06.002. PMID 26476255.
  2. "Skin Cancer Treatment (PDQ®)". NCI. 2013-10-25. Archived from the original on 5 July 2014. Retrieved 30 June 2014. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  3. ^ Cakir BÖ, Adamson P, Cingi C (November 2012). "Epidemiology and economic burden of nonmelanoma skin cancer". Facial Plastic Surgery Clinics of North America. 20 (4): 419–22. doi:10.1016/j.fsc.2012.07.004. PMID 23084294.
  4. World Cancer Report 2014. World Health Organization. 2014. pp. Chapter 5.14. ISBN 978-9283204299.
  5. Gallagher RP, Lee TK, Bajdik CD, Borugian M (2010). "Ultraviolet radiation". Chronic Diseases in Canada. 29 Suppl 1: 51–68. PMID 21199599. The major source of ultraviolet radiation is solar radiation or sunlight. However, exposure to artificial sources particularly through tanning salons is becoming more important in terms of human health effects, as use of these facilities by young people, has increased.
  6. "Skin Cancer Treatment". National Cancer Institute. 21 June 2017. Archived from the original on 4 July 2017. Retrieved 2 July 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  7. Jou PC, Feldman RJ, Tomecki KJ (June 2012). "UV protection and sunscreens: what to tell patients". Cleveland Clinic Journal of Medicine. 79 (6): 427–36. doi:10.3949/ccjm.79a.11110. PMID 22660875.
  8. ^ "Skin Cancer Treatment". National Cancer Institute. 21 June 2017. Archived from the original on 4 July 2017. Retrieved 2 July 2017. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  9. Dubas LE, Ingraffea A (February 2013). "Nonmelanoma skin cancer". Facial Plastic Surgery Clinics of North America. 21 (1): 43–53. doi:10.1016/j.fsc.2012.10.003. PMID 23369588.
  10. Laffay L, Depaepe L, d'Hombres A, Balme B, Thomas L, De Bari B (2012). "Histological features and treatment approach of trichoblastic carcinomas: from a case report to a review of the literature". Tumori. 98 (2): 46e–49e. doi:10.1700/1088.11948. PMID 22678003.
  11. Ackerman AB, Kerl H, Sánchez J, Guo Y (2000). "Basal-cell carcinoma: integration unifying concept". A clinical atlas of 101 common skin diseases : with histopathologic correlation. New York: Ardor Scribendi. ISBN 978-1-893357-10-5.
  12. Fusco N, Lopez G, Gianelli U (September 2015). "Basal-Cell Carcinoma and Seborrheic Keratosis: When Opposites Attract". International Journal of Surgical Pathology. 23 (6): 464. doi:10.1177/1066896915593802. PMID 26135529.
  13. Epstein EH, Shepard JA, Flotte TJ (January 2008). "Case records of the Massachusetts General Hospital. Case 3-2008. An 80-year-old woman with cutaneous basal-cell carcinomas and cysts of the jaws". The New England Journal of Medicine. 358 (4): 393–401. doi:10.1056/NEJMcpc0707893. PMID 18216361.
  14. "What Is Basal Cell Cancer". SkinCancerGuide. Archived from the original on 2009-03-01. Retrieved 2009-02-18. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  15. ^ Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. ISBN 0-07-138076-0.
  16. ^ James WD, Berger TG, et al. (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  17. James WD, Berger TG, et al. (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  18. Sánchez G, Nova J, Rodriguez-Hernandez AE, Medina RD, Solorzano-Restrepo C, Gonzalez J, Olmos M, Godfrey K, Arevalo-Rodriguez I (July 2016). "Sun protection for preventing basal-cell and squamous cell skin cancers". The Cochrane Database of Systematic Reviews. 7: CD011161. doi:10.1002/14651858.CD011161.pub2. PMID 27455163.
  19. Scalvenzi M, Lembo S, Francia MG, Balato A (October 2008). "Dermoscopic patterns of superficial basal cell carcinoma". International Journal of Dermatology. 47 (10): 1015–8. doi:10.1111/j.1365-4632.2008.03731.x. PMID 18986346.
  20. Cuellar F, Vilalta A, Puig S, Palou J, Zaballos P, Malvehy J (September 2008). "Dermoscopy of early recurrent basal cell carcinoma". Archives of Dermatology. 144 (9): 1254. doi:10.1001/archderm.144.9.1254. PMID 18794487.
  21. Maloney ME, Torres A, Hoffman TJ (1999). Surgical Dermatopathology. Cambridge, MA: Blackwell Publishers. p. 110. ISBN 978-0-86542-299-5.
  22. Kimyai-Asadi A, Katz T, Goldberg LH, Ayala GB, Wang SQ, Vujevich JJ, Jih MH (December 2007). "Margin involvement after the excision of melanoma in situ: the need for complete en face examination of the surgical margins". Dermatologic Surgery. 33 (12): 1434–9, discussion 1439–41. doi:10.1111/j.1524-4725.2007.33313.x. PMID 18076608.
  23. Mosterd K, Krekels GA, Nieman FH, Ostertag JU, Essers BA, Dirksen CD, Steijlen PM, Vermeulen A, Neumann H, Kelleners-Smeets NW (December 2008). "Surgical excision versus Mohs' micrographic surgery for primary and recurrent basal-cell carcinoma of the face: a prospective randomised controlled trial with 5-years' follow-up". The Lancet. Oncology. 9 (12): 1149–56. doi:10.1016/S1470-2045(08)70260-2. PMID 19010733.
  24. Kimyai-Asadi A, Goldberg LH, Jih MH (September 2005). "Accuracy of serial transverse cross-sections in detecting residual basal-cell carcinoma at the surgical margins of an elliptical excision specimen". Journal of the American Academy of Dermatology. 53 (3): 469–74. doi:10.1016/j.jaad.2005.02.049. PMID 16112355.
  25. Skin Malignancies, Squamous Cell Carcinoma at eMedicine
  26. Basal Cell and Squamous Cell Skin Cancers (PDF). NCCN Clinical Practice Guidelines in Oncology. National Comprehensive Cancer Network. 2009. Archived from the original (PDF) on 2009-02-27.
  27. Silverman MK, Kopf AW, Bart RS, Grin CM, Levenstein MS (June 1992). "Recurrence rates of treated basal-cell carcinomas. Part 3: Surgical excision". The Journal of Dermatologic Surgery and Oncology. 18 (6): 471–6. doi:10.1111/j.1524-4725.1992.tb03307.x. PMID 1592998.
  28. ^ Wolf, D. J (1987). "Surgical margins for basal cell carcinoma". Archives of Dermatology. 123 (3): 340–344. doi:10.1001/archderm.123.3.340.
  29. Staub G, Revol M, May P, Bayol JC, Verola O, Servant JM (October 2008). "" . Annales De Chirurgie Plastique Et Esthetique (in French). 53 (5): 389–98. doi:10.1016/j.anplas.2007.07.015. PMID 17961898.
  30. "Basal Cell Carcinoma". BC Cancer Agency. Archived from the original on 2009-02-02. Retrieved 2009-02-18. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  31. ^ Griffiths RW, Suvarna SK, Stone J (2007). "Basal cell carcinoma histological clearance margins: an analysis of 1539 conventionally excised tumours. Wider still and deeper?". Journal of Plastic, Reconstructive & Aesthetic Surgery. 60 (1): 41–7. doi:10.1016/j.bjps.2006.06.009. PMID 17126265.
  32. Sigurdsson H, Agnarsson BA (August 1998). "Basal cell carcinoma of the eyelid. Risk of recurrence according to adequacy of surgical margins". Acta Ophthalmologica Scandinavica. 76 (4): 477–80. doi:10.1034/j.1600-0420.1998.760416.x. PMID 9716337.
  33. Hauben DJ, Zirkin H, Mahler D, Sacks M (January 1982). "The biologic behavior of basal cell carcinoma: analysis of recurrence in excised basal cell carcinoma: Part II". Plastic and Reconstructive Surgery. 69 (1): 110–6. doi:10.1097/00006534-198269010-00018. PMID 7053498.
  34. Sigurdsson H, Agnarsson BA (August 1998). "Basal cell carcinoma of the eyelid. Risk of recurrence according to adequacy of surgical margins". Acta Ophthalmologica Scandinavica. 76 (4): 477–80. doi:10.1034/j.1600-0420.1998.760416.x. PMID 9716337.
  35. Farhi D, Dupin N, Palangié A, Carlotti A, Avril MF (October 2007). "Incomplete excision of basal cell carcinoma: rate and associated factors among 362 consecutive cases". Dermatologic Surgery. 33 (10): 1207–14. doi:10.1111/j.1524-4725.2007.33255.x. PMID 17903153.
  36. Cite error: The named reference Nara20142 was invoked but never defined (see the help page).
  37. ^ Basal Cell and Squamous Cell Skin Cancers (PDF). NCCN Clinical Practice Guidelines in Oncology. National Comprehensive Cancer Network. 2009. Archived from the original (PDF) on 2009-02-27.
  38. Dhingra N, Gajdasty A, Neal JW, Mukherjee AN, Lane CM (June 2007). "Confident complete excision of lid-margin BCCs using a marginal strip: an alternative to Mohs' surgery". The British Journal of Ophthalmology. 91 (6): 794–6. doi:10.1136/bjo.2006.109892. PMC 1955612. PMID 17229804.
  39. Bentkover SH, Grande DM, Soto H, Kozlicak BA, Guillaume D, Girouard S (2002). "Excision of head and neck basal-cell carcinoma with a rapid, cross-sectional, frozen-section technique". Archives of Facial Plastic Surgery. 4 (2): 114–9. doi:10.1001/archfaci.4.2.114. PMID 12020207.
  40. Minton TJ (August 2008). "Contemporary Mohs surgery applications". Current Opinion in Otolaryngology & Head and Neck Surgery. 16 (4): 376–80. doi:10.1097/MOO.0b013e3283079cac. PMID 18626258.
  41. Botha JL, Vinik AI, Brown JC (May 1976). "Gastric inhibitory polypeptide (GIP) in chronic pancreatitis". The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 42 (5): 791–7. doi:10.1046/j.1468-3083.2003.00535.x. PMID 1270574.
  42. Lane JE, Kent DE (2005). "Surgical margins in the treatment of nonmelanoma skin cancer and mohs micrographic surgery". Current Surgery. 62 (5): 518–26. doi:10.1016/j.cursur.2005.01.003. PMID 16125611.
  43. Maloney ME, Torres A, Hoffman TJ (1999). Surgical Dermatopathology. Cambridge, MA: Blackwell Publishers. p. 113. ISBN 978-0-86542-299-5.
  44. Cite error: The named reference NCCN was invoked but never defined (see the help page).
  45. Bentkover SH, Grande DM, Soto H, Kozlicak BA, Guillaume D, Girouard S (2002). "Excision of head and neck basal-cell carcinoma with a rapid, cross-sectional, frozen-section technique". Archives of Facial Plastic Surgery. 4 (2): 114–9. doi:10.1001/archfaci.4.2.114. PMID 12020207.
  46. Grzybicki DM, Geisinger KR, Silverman JF, Dabbs DJ, Brewer N, Raab SS (2000). "Physician perceptions and expectations of cytology and surgical pathology turn around time (TAT)". Association for Health Services Research Meeting. Los Angeles. Archived from the original on 2008-10-10. Retrieved 2009-02-18. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  47. Bath-Hextall FJ, Perkins W, Bong J, Williams HC (January 2007). "Interventions for basal cell carcinoma of the skin". The Cochrane Database of Systematic Reviews (1): CD003412. doi:10.1002/14651858.CD003412.pub2. PMID 17253489.
  48. Narayanan K, Hadid OH, Barnes EA (December 2014). "Mohs micrographic surgery versus surgical excision for periocular basal-cell carcinoma". The Cochrane Database of Systematic Reviews (12): CD007041. doi:10.1002/14651858.CD007041.pub4. PMID 25503105.
  49. Kokoszka A, Scheinfeld N (June 2003). "Evidence-based review of the use of cryosurgery in treatment of basal-cell carcinoma". Dermatologic Surgery. 29 (6): 566–71. doi:10.1046/j.1524-4725.2003.291511.x. PMID 12786697.
  50. "Understanding Actinic Keratosis -- Treatment". Web MD. Archived from the original on 2007-08-11. Retrieved 2008-12-05. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  51. Cite error: The named reference 2008 British Meta Study was invoked but never defined (see the help page).
  52. Barlow JO, Zalla MJ, Kyle A, DiCaudo DJ, Lim KK, Yiannias JA (June 2006). "Treatment of basal cell carcinoma with curettage alone". Journal of the American Academy of Dermatology. 54 (6): 1039–45. doi:10.1016/j.jaad.2006.01.041. PMID 16713459.
  53. Cite error: The named reference 2008 British Meta Study2 was invoked but never defined (see the help page).
  54. Archived 2009-05-20 at the Wayback Machine
  55. Butler DF, Parekh PK, Lenis A (January 2009). "Imiquimod 5% cream as adjunctive therapy for primary, solitary, nodular nasal basal-cell carcinomas before Mohs micrographic surgery: a randomized, double blind, vehicle-controlled study". Dermatologic Surgery. 35 (1): 24–9. doi:10.1111/j.1524-4725.2008.34378.x. PMID 19018814.
  56. Cite error: The named reference 2008 British Meta Study3 was invoked but never defined (see the help page).
  57. "Vismodegib, First Hedgehog Inhibitor, Approved for BCC Patients". Archived from the original on 2015-02-22. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  58. "Peplin's skin cancer gel trial a success". The Age. Melbourne. 1 May 2006. Archived from the original on 16 June 2006. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  59. Peplin Archived June 14, 2008, at the Wayback Machine
  60. Cite error: The named reference :03 was invoked but never defined (see the help page).
  61. Cite error: The named reference 2008 British Meta Study6 was invoked but never defined (see the help page).
  62. Peng Q, Juzeniene A, Chen J, Svaasand LO, Warloe T, Giercksky KE, Moan J (2008). "Lasers in medicine". Reports on Progress in Physics. 71 (5): 056701. doi:10.1088/0034-4885/71/5/056701.
  63. Cite error: The named reference 2008 British Meta Study7 was invoked but never defined (see the help page).
  64. Skin Cancer Foundation: Basal-Cell Carcinoma Archived 2006-06-19 at the Wayback Machine
  65. Wong CS, Strange RC, Lear JT (October 2003). "Basal cell carcinoma". BMJ. 327 (7418): 794–8. doi:10.1136/bmj.327.7418.794. PMC 214105. PMID 14525881.
  66. "Epidemiology of Skin Cancer". BC Cancer Agency. Archived from the original on 2011-05-14. Retrieved 2011-06-25. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  67. ^ Wong CS, Strange RC, Lear JT (October 2003). "Basal cell carcinoma". BMJ. 327 (7418): 794–8. doi:10.1136/bmj.327.7418.794. PMC 214105. PMID 14525881.
  68. Gorlin†, Robert J (2008). "Nevoid Basal Cell Carcinoma (Gorlin) Syndrome". Neurocutaneous Disorders Phakomatoses and Hamartoneoplastic Syndromes. pp. 669–694. doi:10.1007/978-3-211-69500-5_45. ISBN 978-3-211-21396-4.

Ծանոթագրություններ

Category:Connective tissue diseases Category:Arthritis Category:Autoimmune diseases Category:Disorders of fascia Category:RTT Category:Steroid-responsive inflammatory conditions Category:RTTEM


Պատճառ

Բազալ բջջային կարցինոմաների մոտավորապես երկու երրորդը հանդիպում է մարմնի բաց, արևի ճառագայթների ազդեցությանը ենթարկվող մասերում։ Բազալ բջջային քաղցկեղի մեկ երրորդը մարմնի այն մասերում է, որոնք արևի լույսի ազդեցությունը չեն կրում, որն ընդգծում է ժառանգական նախատրամադրվածության կարևորությունը։

Ախտաֆիզիոլոգիա

See also: Վիճակներ, որոնք ասոցացվում են մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի բարձր ռիսկին

Ներկայումս համարվում է, որ բազալ բջջային կարցինոման ֆոլիկուլոճարպաապոկրին ծիլից (հայտնի է նաև որպես տրիխոբլաստ) է ծագում։ Տրիխոբլաստային կարցինոմայից՝ տրիխոբլաստոմայի հազվագյուտ չարորակ ձև, տարբերակիչ ախտորոշում կատարելը կարող է դժվար լինել։ Այլ կերպ, մի փաստարկ է, որ բազալ բջջային կարցինոման տրիխոբլաստային կարցինոմա է։ Արևի գերազդեցությունը բերում է թիմինի դիմերների առաջացման՝ ԴՆԹ–ի վնասման տարատեսակ է։ Մինչ ԴՆԹ–ի վերականգնումը հեռացնում է ուլտրամանուշակագույն ճառագաթներով հարուցված վնասման մեծ մասը, սակայն ոչ բոլոր խաչաձև կապերն են «կտրվում»։ Դրա համար էլ ԴՆԹ–ի ամբողջական վնասումը մուտացիաների է հանգեցնում։ Արևի լույսի ազդեցությանը ենթարկվելը մուտագենեզից զատ՝ ընկճում է տեղային իմուն համակարգը, որը հնարավոր է որոշ քաղցկեղային բջիջների նկատմամբ իմունային հսկողությունը նվազեցնի։

Բազալ բջջային կարցինոմաները հաճախ կարող են մաշկի այլ վնասվածքների հետ ևս առնչվել, ինչպես օրինակ՝ ակտինային կերատոզի, սեբորեային կերատոզի, էպիթելաբջջային կարցիոմայի։ Դեպքերի փոքր մասում, բազալ բջջային կարցինոմա զարգանում է նաև բազալ բջջային նևուսի համախտանիշի կամ Գորլինի համախտանիշի արդյունքում, որը նույնպես բնորոշվում է ծնոտների կերատոցիստային օդոնտեգեն ուռուցքներով, ափային կամ ներբանային (ոտնաթաթի տակը) փոսիկներով, ուղեղի մանգաղի կրակալմամբ (ուղեղի կենտրոնական գծի վրա) և կողերի անոմալիաներով։ Այս համախտանիշի պատճառը PTCH1–ում ուռուցքի սուպրեսոր գենի մուտացիան է՝ տեղակայված է 9q22.3 քրոմոսոմում, որն արգելակում է Հեդջհոգի կամ ոզնու ազդանշանային ուղին։ SMO գենի մուտացիան ևս (առկա է նաև Հեդջհոգի ազդանշանային ուղում) բազալ բջջային կարցինոմա է առաջացնում։ ]

Ախտորոշում

Բազալ բջջային քաղցկեղ ախտորոշելիս հյուսվածաախտաբանական քննության համար մաշկի բիոպսիա է վերցվում։ Ամենատարածված մեթոդը տեղային անզգայացման տակ իրականացվող shave բիոպսիան է։ Բազալ բջջային քաղցկեղներից շատերը կարող են կլինիկորեն ախտորոշվել, բայցևայնպես, մյուս տարբերակների՝ բարորակ վնասվածքներից (ներմաշկային խալեր, սեբացեոմաներ, ֆիբրոզ պապուլաներ, ակնեի սպիները՝ վաղ շրջանում, հիպերտրոֆիկ սպիացումներ) տարբերակելը կարող է շատ դժվար լինել։

Դասակարգում

Բազալ բջջային քաղցկեղը ըստ աճի կարող ենք բաժանել երեք խմբի՝

1.Մակերեսսաին բազալ բջջային քաղցկեղ– հնում՝ քաղցկեղ տեղում ԲԲՔ էր համարվում, բնորոշվում է նեոպլաստիկ բազալ բջիջների մակերեսային պրոլիֆերացիայով։ Ուռուցքն ընդհանուր առմամբ պատասխանում է օրինակ՝ իմիքվիմոդով կամ ֆլյուորուրոուրացիլով տեղային քիմիոթերապիային։

2․Ինֆիլտրատիվ կամ ներսփռանքային բազալ բջջային քաղցկեղ– նաև սկերոզացվող կամ մանրահանգուցային քաղցկեղ է համարվում, շատ դժվար է բուժել պահապանողակաան մեթոդներով, քանի որ այն մաշկի ավելի խորը շերտերը թափածակելու հակում ունի։

3.Հանգուցային բազալ բջջային քաղցկեղ– ներառում է բազալ բջջային քաղցկեղի մյուս դասերը։ Ոչ հազվադեպ միևնույն ուռուցքում հանդիպում են հետերոգեն ձևաբանական տարրեր։

Հյուսվածաախտաբանական դասակարգում

Հյուսվածաախտաբանական դասակարգումն ընդգրկում է՝

  • Հանգուցային բազալ բջջային քաղցկեղ (հայտնի է որպես դասական բազալ բջջային քաղցկեղ)–ամենից հաճախ հանդիպում է պարանոցի և գլխի բաց տեղամասերում։
  • Բշտային բազալ բջջային քաղցկեղ– ձևաբանորեն բնորոշվում է գմբեթաձև, կապտագորշավուն բշտային հանգույցներով։
  • Սպիական բազալ բջջային քաղցկեղ– սկլերոզացնող բազալ բջջային կարցինոմա ագրեսիվ տարբերակ կլինիկական և հյուսվածաբանական տեսքով։
  • Ինֆիլտրատիվ կամ ներսփռանքային բազալ բջջային կարցինոմա– ագրեսիվ տիպ է, որը բնորոշվում է խորը ինֆիլտրացիայով։
  • Մանրահանգուցավոր բազալ բջջային քաղցկեղ– բնորոշվում է մանրհանգուցային աճի նկարագրով։
  • Մակերեսային բազալ բջջային քաղկեղ– հայտնի է որպես բազմակենտրոն բազալ բջջային քաղցկեղ։ Ավելի շատ հանդիպում է իրանի վրա՝ էրիթեմատող բծերի տեսքով։
  • Գունակավորված բազալ բջջային քաղցկեղ՝ աճող մելանիզացիայով։ Չինացիների մոտ ամբողջ բազալ բջջային քաղցկեղների շուրջ 80%–ը գունակավորված է, մինչդեռ սպիտակամորթների մոտ այս ենթատիպը տարածված չէ։
  • Դեմքի մաշկային քաղցկեղ (հայտնի է նաև «Ջեքոբի խոց» անվամբ)– հանգուցային բազալ բջջային քաղցկեղով մաշկի մեծ վնասում է՝ կենտրոնական մեռուկացով։
  • Պինկուսի ֆիբրոէպիթելիոմա– հաճախ հանդիպում է իրանի ստորին մասում։։
  • Պոլիպոիդ բազալ բջջային քաղցկեղ– բնորոշվում է էկզոֆիտ աճ ունեցող հանգույցներով պոլիպանման գոյացություններով պարանոցի և գլխի հատվածում։
  • Ծակոտիանման բազալ բջջային քաղցկեղ– նման է մեծացած ծակոտու կամ աստղաձև փոսի։
  • Աբերանտ բազալ բջջային քաղցկեղ– բնորոշվում է բազալ բջջային կարցինոմայով՝ առանց ակնհայտ քաղցկեղածին գործոնի։ Հանդիպում է այնպիսի անսովոր տեղերում, ինչպիսիք են պտուկները, անութափոսը, շեքի շրջանը, ամորձապարկը, հեշտոցը։

Տես նաև՝ բազալ բջջային քաղցկեղ

Կանխարգելում

Բազալ բջջային քաղցկեղը մաշկի քաղցկեղ է և հանդիպում է ընտանեկան պատմությում քաղցկեղի այդ տեսակն ունեցող բաց գույնի մաշկ ունեցող անձանց մոտ։ Արևի ճառագայթները երկու երրորդ դեպքերում գործարկող գործոն են, հետևաբար՝ բժիշկները խորհուրդ են տալիս արևապաշտպան միջոցներից գոնե SPF 30–ի կիրառումը։ Կոխրանի գրախոսության համաձայն, հետազոտվել է արևային պաշտպանության դերը (միայն արևապաշտպան միջոցների) բազալ բջջային կարցինոմայի կամ մաշկային էպիթելիալ քաղցկեղի զարգացման կանխարգելման գործում։ Այն արևապաշտպան միջոցների՝ կերատինոցիտներից ծագած այս քաղցկեղից մաշկն արդյունավետորեն պաշտպանելու վերաբերյալ անբավարար ապացույցներ է հայտնաբերել։ Գրախոսությունը վերջնականապես հաստատեց, որ այս արդյունքների հավաստիությունը ցածր է, սակայն ապագա վկայությունները կարող են փոփոխել այս եզրակացությունը։ Մեկ երրորդը հանդիպում է մարմնի՝ արևի ազդեցությունը չկրող մասերում։ Այսպիսով՝ ախտածագումը շատ ավելի համալիր է, քան միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ինչպես այս դեպքում է քննարկվել։

Այնպիսի քիմիոթերապևտիկ ագենտի կիրառումն, ինչպիսին 5-ֆլյուրոուրացիլը կամ իմիքվիմոդն է կարող են կանխարգելել մաշկի քաղցկեղի զարգացումը։ Այն սովորաբար խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր ենթարկվել են լայնածավալ արևային վնասման, բազմաքանակ մաշկի քաղցկեղների պատմություն կամ քաղցկեղի չզարգացած ձևեր ունեն (այսինքն՝ արևային կերատոզ)։ Յուրաքանչյուր 2–3 տարին սրա կիրառումը կրկնել նպաստում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցմանը։

Բուժում

Հետևյալ մեթոդները կիրառվում են բազալ բջջային քաղցկեղի (ԲԲՔ) բուժման մեջ։

Վիրաբուժություն

Ստանդարտ վիրաբուժական հեռացում

Սա կարող է սառեցրած հյուսվածաբանական կտրվածք կամ պարաֆինում ներագուցված ֆիքսված ախտաբանական հյուսվածք լինել։ Դա նախընտրելի մեթոդ է բազալ բջջային քաղցկեղի շատ տարատեսակներ հեռացնելու համար։ Դերմատոսկոպը կարող է փորձված վիրաբույժին օգնել ճշգրիտ կերպով հաստատել նշմարվող ուռուցքը, որն անզեն աչքով կարելի է չնկատել։


Բուժման ցուցանիշը անկախ նրանից, թե հիվանդին ընդհանուր վիրաբույժը, օտոլարինգոլոգը, գլխի ու պարանոցի վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը, թե մաշկաբանը կվարի, ամբողջապես կախված են վիրաբուժական եզրից։ Ինչքան նեղ է վիրաբուժական եզրը (հեռացվող մաշկը, որն ազատ է տեսանելի ուռուցքից) այնքան բարձր է քաղցկեղի կրկնման հաճախականությունը։ Եթե փոքր ուռուցքից 4 մմ (մինչև 6 մմ) կամ 6 մմից ավելի մեծ ազատ վիրաբուժական եզր է ստացվում, ապա ուռուցքի բուժման հավանականությունը շատ բարձր է՝ 95% կամ ավելի։ Այնուամենայնիվ, շատ բժիշկներ կոսմետիկ պատճառներով վերցնում են շատ փոքր վիրաբուժական սահման՝ 1–2 մմ, հատկապես, երբ հիվանդի դեմքն են վիրահատում։ Նմանօրինակ դեպքում, ախտաբանության զեկույցը ցույց է տվել, որ սահմնանների՝ մնացորդային ուռուցքից ազատ լինելը հաճախ ճշգրիտ չի լինում և ախտադարձերի հաճախականությունը բավականաչափ բարձր է (մինչև 38%)։

Ստանդարտ վիրահատական հեռացման թերությունը դեմքին և մասնավորապես կոպերի շուրջը, քթին և դեմքի գոյացություններում տեղակայված բազալ բջջային քաղցկեղի՝ ախտադարձի բարձր հաճախականությունն է։ Աչքի շուրջը տեղակայված բազալ բջջային քաղցկեղը բուժելու համար հստակ մոտեցում գոյություն չունի։ Ուռուցքաբանության միջազգային ցանցի հրապարակման 38–րդ էջի դիագրամը ցույց է տալիս, որ այտից ու ճակատի վերին մասից հեռացված ուռուցքները կրկնվելու բարձր ռիսկ ունեն։ Դեմքի վրա կամ վերջին շրջանում իրականացրած վիրահատությունից հետո կրկնված բազալ բջջային քաղցկեղը պահանջում է ահտուկ վերահսկողություն՝ սառած կտրվածքի հյուսվածաբանական քննության (մեթոդներից մեկը Մոհսի վիրահատությունն է) օգտագործումը անհրաժեշտ է հատուկ հսկվող վերամշակում մշակումով (ԵԱՇԾԽԳ– Եզրի՝ ամբողջական շրջագծային, ծայրամասային և խորը գնահատական) սառած կտրվածքի հյուսվածաբանական քննության (մեթոդներից մեկը Մոհսի վիրահատությունն է) օգտագործումը։

Վիրաբուժական եզրը հսկվում է սառեցրած կտրվածքի հյուսվածաբանական քննությամբ, վիրաբույժը կարող է բուժման բարձր և ախտադարձի ցածր հաճախականության հասնել հենց քաղցկեղի հեռացման միևնույն օրը։ Այնուամենայնիվ, ստանդարտ եղանակով իրականացվող շատ հեռացումներ կատարվում են պլաստիկ վիրաբույժի օգնությամբ կամ մաշկաբանի աշխատասենյակում, հետո ուղարկվում են լաբորատորիա մշակման ստանդարտ «հաց կտրելու» մեթոդով մշակում։ Այս մեթոդի օգնությամբ հավանական է, որ վիրաբուժական եզրի մինչև 5%–ը կքննվի, այսպես՝ հյուսվածքի ամեն շերտը 6 միկրոմետր հաստություն ունի, մոտավորապես 3– 4 հաջորդական շերտեր են ստացվում մեկ կտրվածքի ընթացքում և միայն 3–4 կտրվածք է արվում մեկ նմուշի ժամանակ (տես՝ հղման 2–րդ պատկերը)։

Երբ կասկած կա, հիվանդը կարող է պահանջել, որ կամ Մոհսի վիրահատությունը կամ սառեցրած հյուսվածաբանական կտրվածքը կամ եզրի հսկման կամ բազմակի բարակ հաց կտրելը կիրառվի դեմքի ուռուցքի դեմ պայքարելիս։ Մշակող պաթոլոգը սառեցրած կտրվածքի նմուշը պետք է կտրի մի քանի մասերի, որպեսզի նվազեցնի սխալ բացասական պատասխանի հավանականությունը։ Կամ մեկը պետք է սովորական մշակի հյուսվածքը կիրառելով մեթոդը մոտարկեով Մոհսի մեթոծելի են, երբ խոսքը վերաբերում է դը (նկարագրված է շատ հյուսվածաախտաբանական ձեռնարկներում կամ նկարագրված է այս հղման մեջ) սառեցրած կտրվածքը մշակելու ընթացքում։ Դժբախտաբար, երբ խոսքը վերաբերում է սառեցրած կտրվածքներին,այս մեթոդները դժվար իրագործելի են՝ դրանց վերամշակումը շատ հոգնեցուցիչ է։ Երբ սառեցրած կտրվածք չի կիրառվում, մինչև հիվանդին ուռուցքի հետադիմելու կամ նեղ վիրահատական եզրի մասին տեղեկացնելը վիրաբույժը պետք է մեկ շաբաթ կամ ավել սպասի։ Երկրորդ վիրահատությունն իրականացվում է մնացորդային կամ հետագա մնացորդային ուռուցքը հեռացնելու համար՝ հենց որ վիրաբույժը վիրաբուժական ախտաբանության զեկույցում հիվանդին դրական կամ նեղ վիրաբուժական սահմանի մասին տեղեկացնում է։


Ռանդոմիզացված կլինիկական հետազոտությունների մետաանալիզը վիրահատական եղանակը որպես մաշկի բազալ բջջային քաղցկեղի բուժման ամենաարդյունավետ եղանակ է համարում։ Աչքի բազալ բջջային քաղցկեղի համար դեռ որևէ հստակ հետազոտություն չկա, որը համեմատի Մոհսի միկրոգրաֆիկ վիրահատությունն ու վիրահատական բացազատումը։

Կրիովիրաբուժություն

Կրիովիրաբուժությունը մաշկի քաղցկեղների բուժման հին եղանակ է։ Երբ ջերմաստիճանային պրոբան և կրիոթերապիայի գործիքները ճիշտ են կիրառվում,ապա կարող է բուժումը շատ լավ ցուցանիշ կարող է ունենալ։ Թերությունները ներառում են սահմանի անբավարար հսկողությունը, հյուսվածքի մեռուկը, անցանկալի կողմնակի էֆեկտների կամ անբավարար բուժման և երկարատև։ Ընդհանուր առմամբ, բավարար տվյալներ կան ըստ որոնց կրիովիրաբությունը բուժման ցանկալի մեթոդ է։ Որևէ հետազոտություն չկա, այլ մեթոդների՝ մասնավորապես Մոհսի վիրահատության, բացազատման կամ էլեկտրոչորացման հետ կիրովիրաբուժությունը համեմատելու և կյուրետաժը և չկա եզրակացություն կարող է արվի կրիովիրահատության ավելի էֆեկտիվ լինելու այլ մեթոդների համեմատությամբ։ Նաև, որևէ վկայություն չկա, թե արդյոք վերքերը կրիովիրահատությունից առաջ կյուրետ անելը ազդում է բուժման էֆեկտի վրա։ Մի քանի ձեռնարկներ են հրատարակվել և որոշ բժիշկներ դեռ ընդունում են բուժումը որոշ հիվանդների դեպքում։

էլեկտրոչորացում և կյուրետաժ

էլեկտրոչորացում և կյուրետաժ (հայտնի է նաև որպես կյուրետաժ և խարանում, հասարակ կյուրետաժ) իրականցվում է կիսաշրջնաձև դանակ կամ կյուրետ օգտագործելով քերելով հեռացնելով փափուկ ուռուցքը։ Այնուհետ մաշկը այրում ենք էլեկտրական հոսանքով։ Այս գործողության հետևանքով մաշկը փափկում է, որը թույլ է տալիս որպեսզի դանակն ավելի խորը կտրի մյուս շերտի հետ։ Այս ցիկլը, ապահով սահման կյուրետաժի նորմալ մաշկ տեսանելի ուռուցքի հետ։ Այս ցիկլը կրկնում են 3–5 անգամ և ազատ մաշկի եզրը բուժում են 4–6 մմ։ Բուժման ցուցանիշը մեծապես կախված է այն իրկանացնողից և կախված է նաև ուռուցքի չափից և տիպից։ Ինֆիլտրատիվ կամ սկլերոզացվող բազալ բջային քաղցկեղն վերոնշյալ եղանակով կարող է դժվար հեռացվել։ Սովորաբար այս մեթոդը կիրառվում է մարմնի (իրան)՝ կոսմետիկ տեսանկյունից անկարևոր մասերում։ Որոշ բժիշկներ կարծում են, որ 70 տարեկանից մեծ հիվանդների՝ դեմքի շրջանում էլեկտրոչորացման և կյուրետաժի կիրառումը ընդունելի է։ Այնուամենայնիվ, կյանքի տևողության աճի մասին օբյեկտիվ կրիտերիա չի կարող հաստատվել։ Բուժման ցուցանիշը կարող է տատանվել, կախված՝ մեթոդի ագրեսիվությունից և ազատ սահմանից։ Որոշ ադվոկատ կյուրետաժներ միայնակ առանց էլեկտրեչորացման և նոււյն բուժման ցուցանիշի։

Քիմիոթերապիա

Մակերեսային քաղցկեղներից որոշները պատասխանում են 5–ֆլյուորուրացիլով տեղային թերապիային՝ քիմիոթերապևտիկ ագենտ։ Հաղորդվում է, որ 5%–անոց իմիքվիմոդի քսուքի շաբաթական հինգ անգամյա տեղային կիրառումը վեց շաբաթ տևողությամբ կրիառումը 70–90% յին ունի մեղմելու և նույնիսկ վերացնելու բազալ բջջային քաղցկեղը։ Եվ 5–ֆլյուորուրացիը, և իմիքվիմոդը ստացել են Սննդի և դեղերի վերահսկողության կենտրոնի հաստատումը ու մակերեսային բազալ բջջային փոքր կարցինոմայի բուժման համար իմիքվիմոդի տեղային կիրառումը հաստատվել է Դեղերի եվրոպական գործակալության կողմից։ Հաղորդվում է նաև ինվազիվ բազալ բջջային կարցինոմայի վրա իմիքվիմոդի կրառումը։ Իմիքվիմոդը կարող է օգտագործվել վիրահատությունից առաջ՝ կարցինոմայի չափերը փոքրացնելու համար։ Այս բուժումից կարելի է հսկա բորբոքում ակնկալել։ Հաճախ մնացորդային մակերեսային բազալ բջջային կարցինոման հեռացնելու համար ինվազիվ մասը հեռացնելու համար իրականացված Մոհսի վիրահատությանը քիմիոթերապիան է հետևում։ Որոշ մասնագետներ քաղցկեղի մակերեսային մասը հեռացնելու համար խորհուրդ են տալիս իմիքվիմոդը Մոհսի վիրահատությունից հետո կիրառել։ Մնացորդային մակերեսային ուռուցքը միայն վիրաբուժական եղանակով հեռացնելը կարող է բերել մեծ և ուշ լավացող վիրահատական դեֆեկտների առաջացմանը։ Ոմանք վիրահատությունից հետո մինչև իմիքվիմոդի կամ 5-ֆլուրոուրացիլի կիրառումը հաճախ մի ամիս կամ ավելի սպասում են, որպեսզի համոզվեն, որ վիրահատական վերքը ադեկվատ կերպով ապաքինվել է։ Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս առաջին հերթին կյուրետաժ կիրառել՝ քիմիոթերապիայով ուղեկցվող։ Այս փորձարարական պրոցեդուրաները ստանդարտ բուժման մեջ չեն մտնում։ 2008 թվականին հետազոտություները հաղորդեցին, որ իմիքվիմոդի տեղային կիրառումը առաջնային մակերեսային բազալ բջջային կարցինոմաների բուժման համար արդյունավետ է, սակայն հնարավոր է դեր ունենա նաև առաջնային հանգուցային բազալ բջջային կարցինոմայի բուժման դեպքում։

2012 թվականին հաստատվել է բազալ բջջային քաղցկեղի պրոգրեսիվող ձևի դեպքում կիրառելի է վիսմոդեգիբը։

Իմունոթերապիա

Իմունոթերապիայի ոլորտում իրականացված հետազոտություններն առաջարկում են բուժման ընացքում կիրառել Euphorbia peplus–ը՝ սովորական մելախոտ, որը կարող է էֆեկտիվ լինել։ Ավստրալական Փեփլին բիոդեղագործական ընկերությունը զարգացրել է սա, որպես բազալ բջջային կարցինոմայի տեղային բուժման մեթոդ։ Իմիքվիմոդը իմունոթերապևտիկ պրեպարատ է, սակայն այստեղ որպես քիմիոթերապևտիկ դեղամիջոց է նշված։

Ճառագայթում

Ճառագայթային թերապիան կարող է իրագործվել կամ որպես արտաքին ճառագայթային թերապիա, կամ որպես բրախիթերապիա (ներքին ռադիոթերապիա)։ Չնայած ռադիոթերապիան ընդհանուր առմամբ օգտագործվում է ծեր հիվանդների դեպքում, ովքեր չեն վիրահատվում, այն նաև կիրառվում է այն դեպքերում, երբ վիրահատական բացազատումը կամ դժվար վերականգնելի է կամ այլանդակող (հատկապես քթի ծայրին և թևերին)։ Ճառագայթային բուժումը հաճախ մինչև 5 այցելությունից մինչև 25 և ավելի է տևում։ Սովորաբար, ինչքան շատ քիմիոթերապևտիկ այցելություններ են ծրագրվում, հյուսվածքները այդքան քիչ բարդություններ են կրում կամ վնասվում։ Ռադիաթերապիան կարող է օգտակար լինել նաև այն դեպքում, եթե վիրահատական բացազատումը ամբողջապես չի կատարվել, կամ եթե վիրահատութայն ընթացքում կատարված ախտաբանական քննությունը կրկնության բարձր ռիսկի է ենթադրել, օրինակ՝ եթե նյարդերն են ներգրավվել: Բուժման հավանականությունը փոքր ուռուցքի համար կարող է 95% լինել և խոշոր ուռուցքների համար՝ 95%: Սովորաբար, ճառագայթումից հետո կրկնված ուռուցքները վիրահատությամբ ու առանց ճառագայթման են բուժվում։ Հետագա ճառագայթային բուժումը ապագայում վնասում է նորմալ հյուսվածքները, եւ ուռուցքն էլ կարող է դիմակայել ճառագայթմանը: Ռադիացիոն թերապիան կարող է հակացուցված լինել նեւոիդային բազալ բջջային քաղցկեղի համախտանիշի բուժման դեպքում: Ռանդոմիզացված հետազոտությունների մետաանալիզը հաղորդեց, որ ճառագայթային թերապիան ԲԲՔ–ի ամենաարդյունավետ բուժման մեթոդներից մեկն է։ 2008 թվականին հետազոտությունը հրապարակեց, որ ճառագայթային թերապիան առաջնային բազալ բջջային կարցինոմայի և հետադարձ բազալ բջջային կարցինոմայի դեպքում հատուկ է, բայց հատուկ չէ վերջին ճառագայթային բուժումից հետո ախտադարձված բազալ բջջային քաղցկեղի բուժմանը։

Ֆոտոդինամիկ թերապիա

Ֆոտոդինամիկ թերապիան (ՖՏԴ) բազալ բջջային կարցինոմայի բուժման բոլորովին նոր մոտեցում է, որն իրականացվում է թիրախ մասի վրա ֆոտոսենսիբիլիզատորների կիրառմամբ։ Երբ այս մոլեկուլները լույսի ազդեցությամբ ակտիվանում են, դրանք թունավոր են դառնում, ուստի՝ կազմաքանդում են թիրախային բջիջները։ Մեթիլ ամինոլևուլինատը 2001 թվականից սկսած Եվրոմիության կողմից որպես ֆոտոսենսիբիլզատոր է ընդունվել։ Այս թերապիան կիրառվում է նաև մաշկի քաղցկեղների այլ տիպերի դեպքում։ 2008 թվականին ըստ ուսումնասիրությունների հրապարակվեց, որ ֆոտոդինամիկ թերապիան առաջնային մակերեսային բազալ բջջային կարցինոմայի բուժման հուսալի ընտրություն է և խելամիտ՝ ցածր ռիսկի առաջնային հանգուցային բազալ բջջային քաղցկեղի համար, սակայն հարաբերականորեն վատ՝ բարձր ռիսկի վնասվածքների դեպքում։

Կանխատեսում

Կանխատեսումը բարենպաստ է, եթե բուժման համապատասխան մեթոդը կիրառվում է առաջնային բազալ բջջային քաղցկեղնի զարգացման վաղ շրջանում։ Կրկնված քաղցկեղներն ավելի դժվար բուժելի են և մեթոդներից ցանկացածի կիրառման դեպքում ախտադարձի բարձր հավանականություն կա։ Չնայած որ բազալ բջջային կարցինոման հազվադեպ է մետաստազավորվում, այն ինվազիայով տեղայնորեն աճում է և քայքայում շրջակա հյուսվածքները։ Քաղցկեղը կարող է ախտահարել կենսական կարևոր օրգանները, ինչպես օրինակ՝ նյարդերը և որպես արդյունք զգայության կամ շրջակա հյուսվածքների գործառական կորստի հանգեցնել կամ ավելի հազվադեպ՝ մահվան։ Դեպքերի մեծամասնությունում մինչև լուրջ բարդությունների ի հայտ գալը հիվանդները կարող են հաջողությամբ բուժվել։ Բուժման վերոնշյալ տարբերակների կիրառման դեպքում ախտադարձի հավանականությունը 50–ից տատանվում է մինչև 1 տոկոս կամ ավելի քիչ։

Համաճարակաբանություն

Բազալ բջջային կարցինոման բավականաչափ տարածված մաշկային քաղցկեղ է։ Այն ավելի շատ հանդիպում է համապատասխան ընտանեկան պատմություն, մաշկի բաց գունավորում ունեցողների շրջանում և աճում է հասարակածին մոտ կամ ավելի բարձրադիր շրջաններում գտնվելիս։ Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի մոտավորապես 800,000 նոր դեպքեր են արձանագրվում։ Կյանքի ընթացքում եվրոպեոիդների մինչև 30%–ի մոտ բազալ բջջային քաղցկեղ է զարգանում։ Կանադայում մաշկային ամենատարածված քաղցկեղը բազալ բջջային քացկեղն է (ինչպես նաև ախտորոշված քաղցկեղների մեկ երրորդը), յուրքանչյուր 7 մարդուց 1–ը կյանքի ընթացքում հիվանդանում է ԲԲՔ–ով։

Միացյալ Նահանգներում եվրոպեոիդ ռասայի 10 ներկայացուցիչներից մոտավորապես 3–ը կյանքի ընթացքում ունենում են բազալ բջջային քաղցկեղ։ Ուռուցքը զբաղեցնում է մաշկի ոչ մելանոմային քաղցկեղների մոտավորապես 70%–ը։ Բազալ բջջային կարցինոման ամբողջ դեպքերի 80%–ում ախտահարում է գլխի ու պարանոցի շրջանի մաշկը։ Բացի այդ, հայտնի է, որ վերջին տարիներին իրանի շրջանում տեղակայված բազալ բջջային քաղցկեղի աճ է նկատվում։

50 տարեկանից մեծ մարդկանց մոտ շատ սպորադիկ բազալ բջջային կարցինոմաներ ծագում են մաշկի՝ արևի ազդեցությանը ենթարկվող տեղամասերի փոքր մասում, չնայած ավելի երիտասարդ մարդիկ ևս կարող են ախտահարվել։ Բազմակի բազալ բջջային քաղցկեղի զարգացումը վաղ տարիքում կարող է նևոիդ բազալ բջջային կարցինոմայի համախտանիշի մասին վկայել, որը հայտնի է նաև Գորլինի համախտանիշ անունով։

Ծանոթագրություններ

  1. Laffay L, Depaepe L, d'Hombres A, Balme B, Thomas L, De Bari B (2012). "Histological features and treatment approach of trichoblastic carcinomas: from a case report to a review of the literature". Tumori. 98 (2): 46e–49e. doi:10.1700/1088.11948. PMID 22678003.
  2. Ackerman AB, Kerl H, Sánchez J, Guo Y (2000). "Basal-cell carcinoma: integration unifying concept". A clinical atlas of 101 common skin diseases : with histopathologic correlation. New York: Ardor Scribendi. ISBN 978-1-893357-10-5.
  3. Fusco N, Lopez G, Gianelli U (September 2015). "Basal-Cell Carcinoma and Seborrheic Keratosis: When Opposites Attract". International Journal of Surgical Pathology. 23 (6): 464. doi:10.1177/1066896915593802. PMID 26135529.
  4. Epstein EH, Shepard JA, Flotte TJ (January 2008). "Case records of the Massachusetts General Hospital. Case 3-2008. An 80-year-old woman with cutaneous basal-cell carcinomas and cysts of the jaws". The New England Journal of Medicine. 358 (4): 393–401. doi:10.1056/NEJMcpc0707893. PMID 18216361.
  5. "What Is Basal Cell Cancer". SkinCancerGuide. Archived from the original on 2009-03-01. Retrieved 2009-02-18. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  6. ^ Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. ISBN 0-07-138076-0.
  7. ^ James WD, Berger TG, et al. (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  8. James WD, Berger TG, et al. (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6.
  9. Sánchez G, Nova J, Rodriguez-Hernandez AE, Medina RD, Solorzano-Restrepo C, Gonzalez J, Olmos M, Godfrey K, Arevalo-Rodriguez I (July 2016). "Sun protection for preventing basal-cell and squamous cell skin cancers". The Cochrane Database of Systematic Reviews. 7: CD011161. doi:10.1002/14651858.CD011161.pub2. PMID 27455163.
  10. Scalvenzi M, Lembo S, Francia MG, Balato A (October 2008). "Dermoscopic patterns of superficial basal cell carcinoma". International Journal of Dermatology. 47 (10): 1015–8. doi:10.1111/j.1365-4632.2008.03731.x. PMID 18986346.
  11. Cuellar F, Vilalta A, Puig S, Palou J, Zaballos P, Malvehy J (September 2008). "Dermoscopy of early recurrent basal cell carcinoma". Archives of Dermatology. 144 (9): 1254. doi:10.1001/archderm.144.9.1254. PMID 18794487.
  12. Maloney ME, Torres A, Hoffman TJ (1999). Surgical Dermatopathology. Cambridge, MA: Blackwell Publishers. p. 110. ISBN 978-0-86542-299-5.
  13. Kimyai-Asadi A, Katz T, Goldberg LH, Ayala GB, Wang SQ, Vujevich JJ, Jih MH (December 2007). "Margin involvement after the excision of melanoma in situ: the need for complete en face examination of the surgical margins". Dermatologic Surgery. 33 (12): 1434–9, discussion 1439–41. doi:10.1111/j.1524-4725.2007.33313.x. PMID 18076608.
  14. Mosterd K, Krekels GA, Nieman FH, Ostertag JU, Essers BA, Dirksen CD, Steijlen PM, Vermeulen A, Neumann H, Kelleners-Smeets NW (December 2008). "Surgical excision versus Mohs' micrographic surgery for primary and recurrent basal-cell carcinoma of the face: a prospective randomised controlled trial with 5-years' follow-up". The Lancet. Oncology. 9 (12): 1149–56. doi:10.1016/S1470-2045(08)70260-2. PMID 19010733.
  15. Kimyai-Asadi A, Goldberg LH, Jih MH (September 2005). "Accuracy of serial transverse cross-sections in detecting residual basal-cell carcinoma at the surgical margins of an elliptical excision specimen". Journal of the American Academy of Dermatology. 53 (3): 469–74. doi:10.1016/j.jaad.2005.02.049. PMID 16112355.
  16. Skin Malignancies, Squamous Cell Carcinoma at eMedicine
  17. Basal Cell and Squamous Cell Skin Cancers (PDF). NCCN Clinical Practice Guidelines in Oncology. National Comprehensive Cancer Network. 2009. Archived from the original (PDF) on 2009-02-27.
  18. Silverman MK, Kopf AW, Bart RS, Grin CM, Levenstein MS (June 1992). "Recurrence rates of treated basal-cell carcinomas. Part 3: Surgical excision". The Journal of Dermatologic Surgery and Oncology. 18 (6): 471–6. doi:10.1111/j.1524-4725.1992.tb03307.x. PMID 1592998.
  19. ^ Wolf, D. J (1987). "Surgical margins for basal cell carcinoma". Archives of Dermatology. 123 (3): 340–344. doi:10.1001/archderm.123.3.340.
  20. Staub G, Revol M, May P, Bayol JC, Verola O, Servant JM (October 2008). "" . Annales De Chirurgie Plastique Et Esthetique (in French). 53 (5): 389–98. doi:10.1016/j.anplas.2007.07.015. PMID 17961898.
  21. "Basal Cell Carcinoma". BC Cancer Agency. Archived from the original on 2009-02-02. Retrieved 2009-02-18. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  22. ^ Griffiths RW, Suvarna SK, Stone J (2007). "Basal cell carcinoma histological clearance margins: an analysis of 1539 conventionally excised tumours. Wider still and deeper?". Journal of Plastic, Reconstructive & Aesthetic Surgery. 60 (1): 41–7. doi:10.1016/j.bjps.2006.06.009. PMID 17126265.
  23. Sigurdsson H, Agnarsson BA (August 1998). "Basal cell carcinoma of the eyelid. Risk of recurrence according to adequacy of surgical margins". Acta Ophthalmologica Scandinavica. 76 (4): 477–80. doi:10.1034/j.1600-0420.1998.760416.x. PMID 9716337.
  24. Hauben DJ, Zirkin H, Mahler D, Sacks M (January 1982). "The biologic behavior of basal cell carcinoma: analysis of recurrence in excised basal cell carcinoma: Part II". Plastic and Reconstructive Surgery. 69 (1): 110–6. doi:10.1097/00006534-198269010-00018. PMID 7053498.
  25. Sigurdsson H, Agnarsson BA (August 1998). "Basal cell carcinoma of the eyelid. Risk of recurrence according to adequacy of surgical margins". Acta Ophthalmologica Scandinavica. 76 (4): 477–80. doi:10.1034/j.1600-0420.1998.760416.x. PMID 9716337.
  26. Farhi D, Dupin N, Palangié A, Carlotti A, Avril MF (October 2007). "Incomplete excision of basal cell carcinoma: rate and associated factors among 362 consecutive cases". Dermatologic Surgery. 33 (10): 1207–14. doi:10.1111/j.1524-4725.2007.33255.x. PMID 17903153.
  27. Cite error: The named reference Nara20142 was invoked but never defined (see the help page).
  28. ^ Basal Cell and Squamous Cell Skin Cancers (PDF). NCCN Clinical Practice Guidelines in Oncology. National Comprehensive Cancer Network. 2009. Archived from the original (PDF) on 2009-02-27.
  29. Dhingra N, Gajdasty A, Neal JW, Mukherjee AN, Lane CM (June 2007). "Confident complete excision of lid-margin BCCs using a marginal strip: an alternative to Mohs' surgery". The British Journal of Ophthalmology. 91 (6): 794–6. doi:10.1136/bjo.2006.109892. PMC 1955612. PMID 17229804.
  30. Bentkover SH, Grande DM, Soto H, Kozlicak BA, Guillaume D, Girouard S (2002). "Excision of head and neck basal-cell carcinoma with a rapid, cross-sectional, frozen-section technique". Archives of Facial Plastic Surgery. 4 (2): 114–9. doi:10.1001/archfaci.4.2.114. PMID 12020207.
  31. Minton TJ (August 2008). "Contemporary Mohs surgery applications". Current Opinion in Otolaryngology & Head and Neck Surgery. 16 (4): 376–80. doi:10.1097/MOO.0b013e3283079cac. PMID 18626258.
  32. Botha JL, Vinik AI, Brown JC (May 1976). "Gastric inhibitory polypeptide (GIP) in chronic pancreatitis". The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 42 (5): 791–7. doi:10.1046/j.1468-3083.2003.00535.x. PMID 1270574.
  33. Lane JE, Kent DE (2005). "Surgical margins in the treatment of nonmelanoma skin cancer and mohs micrographic surgery". Current Surgery. 62 (5): 518–26. doi:10.1016/j.cursur.2005.01.003. PMID 16125611.
  34. Maloney ME, Torres A, Hoffman TJ (1999). Surgical Dermatopathology. Cambridge, MA: Blackwell Publishers. p. 113. ISBN 978-0-86542-299-5.
  35. Cite error: The named reference NCCN was invoked but never defined (see the help page).
  36. Bentkover SH, Grande DM, Soto H, Kozlicak BA, Guillaume D, Girouard S (2002). "Excision of head and neck basal-cell carcinoma with a rapid, cross-sectional, frozen-section technique". Archives of Facial Plastic Surgery. 4 (2): 114–9. doi:10.1001/archfaci.4.2.114. PMID 12020207.
  37. Grzybicki DM, Geisinger KR, Silverman JF, Dabbs DJ, Brewer N, Raab SS (2000). "Physician perceptions and expectations of cytology and surgical pathology turn around time (TAT)". Association for Health Services Research Meeting. Los Angeles. Archived from the original on 2008-10-10. Retrieved 2009-02-18. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  38. Bath-Hextall FJ, Perkins W, Bong J, Williams HC (January 2007). "Interventions for basal cell carcinoma of the skin". The Cochrane Database of Systematic Reviews (1): CD003412. doi:10.1002/14651858.CD003412.pub2. PMID 17253489.
  39. Narayanan K, Hadid OH, Barnes EA (December 2014). "Mohs micrographic surgery versus surgical excision for periocular basal-cell carcinoma". The Cochrane Database of Systematic Reviews (12): CD007041. doi:10.1002/14651858.CD007041.pub4. PMID 25503105.
  40. Kokoszka A, Scheinfeld N (June 2003). "Evidence-based review of the use of cryosurgery in treatment of basal-cell carcinoma". Dermatologic Surgery. 29 (6): 566–71. doi:10.1046/j.1524-4725.2003.291511.x. PMID 12786697.
  41. "Understanding Actinic Keratosis -- Treatment". Web MD. Archived from the original on 2007-08-11. Retrieved 2008-12-05. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  42. Cite error: The named reference 2008 British Meta Study was invoked but never defined (see the help page).
  43. Barlow JO, Zalla MJ, Kyle A, DiCaudo DJ, Lim KK, Yiannias JA (June 2006). "Treatment of basal cell carcinoma with curettage alone". Journal of the American Academy of Dermatology. 54 (6): 1039–45. doi:10.1016/j.jaad.2006.01.041. PMID 16713459.
  44. Cite error: The named reference 2008 British Meta Study2 was invoked but never defined (see the help page).
  45. Archived 2009-05-20 at the Wayback Machine
  46. Butler DF, Parekh PK, Lenis A (January 2009). "Imiquimod 5% cream as adjunctive therapy for primary, solitary, nodular nasal basal-cell carcinomas before Mohs micrographic surgery: a randomized, double blind, vehicle-controlled study". Dermatologic Surgery. 35 (1): 24–9. doi:10.1111/j.1524-4725.2008.34378.x. PMID 19018814.
  47. Cite error: The named reference 2008 British Meta Study3 was invoked but never defined (see the help page).
  48. "Vismodegib, First Hedgehog Inhibitor, Approved for BCC Patients". Archived from the original on 2015-02-22. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  49. "Peplin's skin cancer gel trial a success". The Age. Melbourne. 1 May 2006. Archived from the original on 16 June 2006. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  50. Peplin Archived June 14, 2008, at the Wayback Machine
  51. Cite error: The named reference :03 was invoked but never defined (see the help page).
  52. Cite error: The named reference 2008 British Meta Study6 was invoked but never defined (see the help page).
  53. Peng Q, Juzeniene A, Chen J, Svaasand LO, Warloe T, Giercksky KE, Moan J (2008). "Lasers in medicine". Reports on Progress in Physics. 71 (5): 056701. doi:10.1088/0034-4885/71/5/056701.
  54. Cite error: The named reference 2008 British Meta Study7 was invoked but never defined (see the help page).
  55. Skin Cancer Foundation: Basal-Cell Carcinoma Archived 2006-06-19 at the Wayback Machine
  56. Wong CS, Strange RC, Lear JT (October 2003). "Basal cell carcinoma". BMJ. 327 (7418): 794–8. doi:10.1136/bmj.327.7418.794. PMC 214105. PMID 14525881.
  57. "Epidemiology of Skin Cancer". BC Cancer Agency. Archived from the original on 2011-05-14. Retrieved 2011-06-25. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  58. ^ Wong CS, Strange RC, Lear JT (October 2003). "Basal cell carcinoma". BMJ. 327 (7418): 794–8. doi:10.1136/bmj.327.7418.794. PMC 214105. PMID 14525881.
  59. Gorlin†, Robert J (2008). "Nevoid Basal Cell Carcinoma (Gorlin) Syndrome". Neurocutaneous Disorders Phakomatoses and Hamartoneoplastic Syndromes. pp. 669–694. doi:10.1007/978-3-211-69500-5_45. ISBN 978-3-211-21396-4.

Ծանոթագրություններ

Category:Connective tissue diseases Category:Arthritis Category:Autoimmune diseases Category:Disorders of fascia Category:RTT Category:Steroid-responsive inflammatory conditions Category:RTTEM


Արտաքին հղումներ

ClassificationD
External resources
Diseases of the skin and appendages by morphology
Growths
Epidermal
Pigmented
Dermal and
subcutaneous
Rashes
With
epidermal
involvement
Eczematous
Scaling
Blistering
Papular
Pustular
Hypopigmented
Without
epidermal
involvement
Red
Blanchable
Erythema
Generalized
Localized
Specialized
Nonblanchable
Purpura
Macular
Papular
Indurated
Miscellaneous
disorders
Ulcers
Hair
Nail
Mucous
membrane
Glandular and epithelial cancer
Epithelium
Papilloma/carcinoma
Complex epithelial
Glands
Adenomas/
adenocarcinomas
Gastrointestinal
Urogenital
Endocrine
Other/multiple
Adnexal and
skin appendage
Cystic,
mucinous,
and serous
Cystic general
Mucinous
Serous
Ductal,
lobular,
and medullary
Ductal carcinoma
Lobular carcinoma
Medullary carcinoma
Acinar cell
Skin cancer of the epidermis
Tumor
Carcinoma
BCC
SCC
Adenocarcinoma
Ungrouped
Benign
tumors
Acanthoma
Keratoacanthoma
Wart
Other
Epidermal nevus
Other nevus
Ungrouped